211652_close_icon
views-count794 դիտում article-date 16:30 06-03-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 3-ին, ժամը 19.30-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Ջիպ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 8-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 5-ին, ժամը 18.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կարապետյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 5-ին, ժամը 06.50-ին, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 5-ին, ժամը 12.20-ին, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող ավտոլվացման կետում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է շինարարական սայլակին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 5-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին. վարորդը և 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 5-ին, ժամը 10.45-ի սահմաններում, «Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Մազդա-323» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթբետոնե պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 5-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «Հովո Սինօտռուկ» բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 166-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր