211652_close_icon
views-count1440 դիտում article-date 15:31 06-03-2019

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինական «Ավիկ» հոլդինգի ներկայացուցիչների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է չինական «Ավիկ» հոլդինգի ներկայացուցիչների հետ՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր ներկայացուցիչ Սին Մենի գլխավորությամբ: Նախարարը նշել է․«Մեր օրակարգում գտնվող ծրագրերը մեծ կարևորություն ունեն մեզ համար։ Մենք պատրաստ ենք անել առավելագույնը, որպեսզի բոլոր հնարավորությունները լիովին քննարկվեն և հասկացվեն առկա առաջնահերթ ծրագրերի առնչությամբ»։ Չինական կողմը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացմանը և ֆինանսական բաղադրիչին առնչվող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ծրագրերի վերաբերյալ ինչպես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, այնպես էլ այլ գերատեսչույթունների հետ։

Նմանատիպ նյութեր