Նախագահի հրամանագրով՝ Դավիթ Սեդրակյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորարել, համաձայն որի՝ Դավիթ Սեդրակյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 18-րդ հոդվածը.
Գիտության ասպարեզում ներդրած ավանդի համար Դավիթ Մհերի ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,-ասված է նախագահի հրամանագրում։