211652_close_icon
views-count1226 դիտում article-date 12:39 06-03-2019

Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը. Գրիգոր Հովհաննիսյանի հարցազրույցը The Jerusalem Post-ին

Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը Ադրեջանին զենք չվաճառի, սակայն դա չի դնում որպես նախապայման Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար: Այս մասին [url=https://www.jpost.com/Middle-East/Unhappy-with-Azeri-arms-sales-Armenia-still-keen-on-Israel-ties-582548]The Jerusalem Post[/url]-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: Նա նշելլ է, որ Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը, որպեսզի երկու երկրների կապերն անցում կատարեն հաջորդ մակարդակ, ինչպես նաև, որ Հայաստանը ցանկանում է, որպեսզի Իսրայելը փոխադարձ արձագանքի և դեսպանատուն բացի Երևանում: Գ. Հովհաննիսյանը նշել է նաև, որ Հայաստանը կողջունի, եթե Իսրայելը վարվի այնպես, ինչպես ԱՄՆ-ն և եվրոպական շատ երկրներ, այն է՝ զենք չվաճառի կողմերից և ոչ մեկին: Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը ռազմական լուծում չունի, սակայն Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը հանգեցնում է սպառազինության մրցավազքի:

Նմանատիպ նյութեր