ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի մարտի 6-ի նիստի օրակարգում ընդգրկված են «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունները:
Օրակարգում ընդգրկված է նաև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի եզրափակիչ ելույթը: