211652_close_icon
views-count9076 դիտում article-date 10:37 06-03-2019

Հայաստանների հին ու նոր պաշտոնյաները կարող էին «բախվել». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել մեծ թվով անձինք՝ նախկին և ներկա պաշտոնյաներ։ Ժամերի տարբերությամբ պանթեոնում կարող էիր «բախվել» հին ու նոր Հայաստանների հին ու նոր պաշտոնյաներ, սակայն տարբեր իրավիճակներում։ ՀՀԿ-ականները քիչ էին։ ՀՀԿ-ականները որոշել էին պանթեոնում լինել ժամը 13-ին, սակայն, օրինակ, Մարգարիտ Եսայանը շատ ավելի շուտ եկավ, սակայն չխուսափեց, ամեն դեպքում, թիմակիցների հետ հանդիպումից, մյուսները եկան առանձին-առանձին, միասին եկան միայն անբաժան ընկերներ Գագիկ Մինասյանն ու Սամվել Նիկոյանը, իսկ, ահա, Հերմինե Նաղդալյանը եկավ ամենավերջում, երբ բոլորը գնացել էին, և ձեւացրեց, թե զարմացել է, որ բոլորը գնացել են։ Սակայն թերթի տեղեկություններով` Նաղդալյանը դիտմամբ էր ուշ եկել՝ չցանկանալով հանդիպել թիմակիցներին։ Նկատենք, որ ՀՀԿ հիմնական թիմից բացակայում էին Վիգեն Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, Տարոն Մարգարյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր