211652_close_icon
views-count1817 դիտում article-date 10:05 06-03-2019

2017 թ. համեմատ իրանցի զբոսաշր­ջիկների թիվը պակասել է 44.3 տոկոսով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստան այցելած իրանցի զբո­սաշրջիկների թիվը զգալի նվազել է. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղե­կացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Պարզվում է, որ անցած տարի, 2017 թվականի համեմատ, իրանցի զբոսաշր­ջիկների թիվը պակասել է 44.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրանցի զբոսաշրջիկները վերջին եր­կու տարիներին նախընտրում են հան­գիստն անցկացնել Վրաստանում, քան Հայաստանում, քանի որ այնտեղ ծառա­յությունները ավելի մատչելի են: Փոխարենը 76.7 տոկոսով ավելացել է Թուրքի­այից ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը. սա տոկոսային առումով միգուցե մեծ թվա, բայց բացարձակ թվով քիչ քանակի մասին է խոսքը: Նկատենք, որ Ռուսաս­տանից ՀՀ եկող զբոսաշրջիկների քա­նակը ևս աճել է 20.5 տոկոսով: Ավելացել է նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Նիդերլանդներից ՀՀ ժամա­նող զբոսաշրջիկների թիվը»,-գրում է թերթը։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր