2212 դիտում
09:54 06-03-2019
Ինչպես են Արցախում վերաբերվում Սամվել Բաբայանի անձին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում, ինչպես հայտնի է, ուժերի վերադասավորման ու դիրքավորման գործընթացներ են սկսվել 2020թ. ընտրություններին ընդառաջ: «Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար, Սամվել Բաբայանի՝ ԱՀ նախագահի պաշտոնում առաջադրման ցանկությունը որոշակի խառնաշփոթ է ստեղծել Արցախի ընդդիմադիր ուժերի դաշտում, քանի որ Բաբայանի անձի հանդեպ վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէ:
Օրինակ, Հադրութի շրջանում տարբեր պաշտոններ զբաղեցրած Վահան Բադասյանը նույնիսկ հայտարարել է, որ Բաբայանին ընդդիմություն չի համարում՝ ակնարկելով իշխանության հետ որոշակի հարաբերությունների միտումների մասին: Իր հարցազրույցներում նա վերջերս հիշեցրել է, որ ժամանակին իրենք 7-8 տարի պայքարել են «Սամվել Բաբայանի դիկտատուրայի դեմ»:
Թերթի տեղեկություններով, «Սասնա ծռեր» կուսակցության որոշ համախոհներ ևս իրենց հերթին, դեռևս ոչ պաշտոնապես, տարբեր զրույցներում էական վերապահումներ են արտահայտում 90-ականներին Սամվել Բաբայանի վարքի ու գործունեության առումով:
Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ վերջերս Սամվել Բաբայանն ինքն էլ էր հայտարարել, որ չի շփվում Ժիրայր Սեֆիլյանի հետ, որովհետև Արցախի հարցում մոտեցումների հակասություն ունեն:
Արցախի մեր աղբյուրները նշում են, որ առաջիկայում հայտարարություններ կանեն նաև այլ գործիչներ, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
39909 դիտում
01:20 30-05-2019
Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ․ ահազանգ Բաբայանի գրասենյակից
2932 դիտում
23:49 03-04-2019
Սամվել Բաբայանը ներքին կայունության ամենամեծ ջատագովն է. Սամվել Բաբայանի գրասենյակը կրկին կոչ է անում
Այս բաժնից
21805 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4985 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին