211652_close_icon
views-count11143 դիտում article-date 12:13 06-03-2019

Ոստիկանության Կոտայքի բաժնում նախաքննություն է սկսվել՝ պարզելու Opel մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառները. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 3-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ժամը 18։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նաարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Բյուրեղավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են Անդրանիկ Նաջարյանին պատկանող Opel Vectra մակնիշի 35 TR 222 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի կանման դեմ պայքարել են քաղաքացիները։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր