211652_close_icon
views-count28240 դիտում article-date 21:36 05-03-2019

Կարծում եմ՝ Արամ Հարությունյանը կհանձնվի. Արթուր Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

[url=https://news.am/arm/news/499742.html?fbclid=IwAR37fqiOeKcZ-naYdcmjs7PspHkN0KRzvUrjV1oDnhscS7-POlvsAV1SDm8]News.am[/url]-ը գրում է. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկություն չունի Մարտի 1–ի գործով հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման վերաբերյալ։ Այսօր՝ մարտի 5–ին, լրագրողների հետ զրույցում Արթուր Դավթյանը հայտարարեց, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ հետախուզման մեջ գտնվող՝ Մարտի 1–ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը Հայաստանում չի գտնվում։ «Վահագն Հարությունյանի վերաբերյալ մեր պաշտոնական տվյալն այն է, որ նա ՀՀ տարածքում չի գտնվում։ Նրա նկատմամբ պաշտոնապես հայտարարված է հետախուզում, երբ կհայտնաբերվի նա, այդ ժամանակ էլ կիրականացվի համապատասխան իրավական գործընթաց»,–ասաց նա։ Դիտարկմանը, թե Վահագն Հարությունյանը քննիչներին հայտնել է իր գտնվելու վայրը, ասել, որ Մոսկվայում է, Դավթյանն արձագանքեց. «Ամեն բան կարող ա հայտարարվել, բայց իրավական գործընթացի առիթն այն է, երբ նա կհայտնաբերվի որևէ երկրի իրավապահ մարմնի կողմից»։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/499742.html?fbclid=IwAR37fqiOeKcZ-naYdcmjs7PspHkN0KRzvUrjV1oDnhscS7-POlvsAV1SDm8]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր