211652_close_icon
views-count1941 դիտում article-date 21:17 05-03-2019

Աշխարհի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը մեկնարկեց Եգիպտոսի նկատմամբ ջախջախիչ հաղթանակով

Աստանայում ընթացող աշխարհի կանանց թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 4-0 հաշվով հաղթանակ տոնեց Եգիպտոսի կանանց հավաքականի նկատմամբ: Մեր ընտրանու կազմում հաղթանակներ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Թիմի առաջատար Էլինա Դանիելյանը մեկնարկային տուրում հանդես չեկավ: Չինաստանի հավաքականը 3.5-0.5 հաշվով առավելության հասավ Հունգարիայի նկատմամբ: Վաղը կայանալիք 2-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Ռուսաստանի հավաքականը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր