211652_close_icon
views-count1834 դիտում article-date 20:33 05-03-2019

Նետո. Նեյմարը խաղացող չէ, այլ՝ լկստված մարդ

Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Նետո անդրադարձել է ՊՍԺ-ի և ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի խաղին: «Նեյմարը աշխարհի մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, սակայն դուք տեսել ե՞ք, թե ինչպես էր Լիոնել Մեսին խաղում «Ռեալի» դեմ: Տեսե՞լ եք, թե ինչպես է Մեսին ինչպես էր խաղում «Սևիլյայի» դեմ: Տեսե՞լ եք, թե ինչպես է Ռոնալդուն 33 տարեկանում հանդես գալիս «Յուվենտուսում»: Նեյմարը խաղացող չէ, այլ՝ լկստված մարդ: Նրա մասին չի կարելի խոսել, քանի որ հայրը բարկանում է: Միակ մարդիկ, ովքեր համարձակություն ունեցան խոսել այս մասին, եղել ենք ես և Վալտեր Կազագրանդեն», ասել է Նետոն:

Նմանատիպ նյութեր