211652_close_icon
views-count1385 դիտում article-date 19:56 05-03-2019

Կազեմիրո. Զիդիանի հետ մեր հարաբերությունները ինչպես հայր և որդի լինեին

«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն պատմել է գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիի ղեկավարությամբ աշխատանքի մասին: «Արդար չէր լինի ընդգծել միայն մեկ մարզչի: Մոուրնյո, Անչելոտի, Զիդան, Բենիտես... նրանցից յուրաքանչյուրն ուներ իր գլխավոր հատկանիշները: Զիդանի օրոք խաղացողները մտերիմ հարաբերություններ ունեին մարզչի հետ, ինչպես՝ հայրը որդու հետ: Սոլարիի դեպքում էլ է այդպես: Նա բոլորի հանդեպ իրեն շատ ազնիվ է պահում: Ինչ վերաբերում է «Ռեալի» նահանջին, ապա թիմի մոտ կարող են նման շրջաններ լինել: Այժմ մենք առաջադիմում ենք: Առջևում ամենակարևորն է՝ Չեմպիոնների լիգան: Մենք բարդ մրցակիցներ ունենք և մենք կենտրոնացած ենք նրա վրա, որպեսզի նվաճենք բոլոր տիտղոսները, սակայն դա դժվար է լինելու», ասել է Կազեմիրոն:

Նմանատիպ նյութեր