211652_close_icon
views-count1209 դիտում article-date 19:29 05-03-2019

«Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն պատրաստ են Սանչոյի համար վճարել 100 մլն ֆունտ

«Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն մտադիր են մրցաշրջանի ավարտից հետո մտադիր են պայքարել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի համար: Գործարքի արժեքը կարող է կազմել 100 մլն ֆունտ: 18-ամյա Սանչոն կարող է դառնալ պատմության մեջ ամենաթանկ անգլիացի խաղացողը: Ներկայումս ռեկորդակիրը Կայլ Ուոքերն է, որն «Մանչեսթեր Սիթին» 54 մլն ֆունտով ձեռք էր բերել «Տոտենհեմից»: Սանչոն այս մրցաշրջանում դորտմունդյան թիմի կազմում իրեն փայլուն է դրսևորում: Բունդեսլիգայի 24 խաղում նա դարձել է 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր