211652_close_icon
views-count3072 դիտում article-date 20:21 05-03-2019

ՀՀ-ն ու Իրանը հայտարարում են «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրն իրականացնող ընկերության ընտրության մեկնարկի մասին

Մեղրիում 2007թ. մարտի 19-ին ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև (այսուհետ՝ կողմեր) ստորագրվել է «Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Կողմերը հայտարարում են «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրն իրականացնող կազմակերպության` ներդրող ընկերության ընտրության մեկնարկի մասին։ Նախատեսվում է, որ ներդրող ընկերությունն ինքնուրույն լուծելու է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման, շահագործման և տնօրինման հետ կապված ֆինանսական միջոցների հայթայթման և կազմակերպչական բոլոր հարցերը: Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15-20 տարի երաշխիքային ժամկետում «Մեղրի» ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է վաճառքի նպատակով տեղափոխվի Իրան` ներդրող ընկերության կողմից կառուցվող մոտ 20կմ երկարությամբ և 220կՎ լարմամբ երկշղթա բարձրավոլտ օդային էլեկտրահաղորդման գծով (Ագարակ ենթակայանում նախատեսելով 3 անջատիչով սխեմա): Հետաքրքրված ներդրողները «Մեղրի» ՀԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրական էներգիայի գնման գնի վերաբերյալ նախնական առաջարկները, համապատասխան ֆինանսական մոդելի ուրվագծմամբ, կարող են մինչև սույն թվականի ապրիլի 5-ը ներկայացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Սույն թվականի ապրիլին նախատեսվում է ԻԻՀ Թեհրան քաղաքում կազմակերպել հանդիպում-քննարկում: Հետաքրքրված ներդրողների մասնակցությունը Թեհրանում կազմակերպվող հանդիպմանը ցանկալի է։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է նախապատվություն տալ պոտենցիալ այն ներդրողին, որի կողմից առաջարկվող ֆինանսական մոդելը կընտրվի որպես լավագույնը։ Այնուհետև պոտենցիալ ներդրողին կառաջարկվեն հետագա համագործակցության պայմանները։ [b]«Մեղրի» ՀԷԿ-ի հիմնական բնութագրերը բերված են ստորև․[/b] Հաշվարկային հզորություն՝ 100 ՄՎտ, Էլեկտրական էներգիայի տարեկան հաշվարկային արտադրանք՝ 750-800 մլն.կՎտժ, Հաշվարկային ճնշում՝ 90 մ, Ճնշումային թունելի տրամագիծ՝ 7,5 մ, Ճնշումային թունելի երկարություն՝ 18,2 կմ, Կապիտալ ներդրումների ծավալ՝ շուրջ 300 մլն. ԱՄՆ դոլար։ Պատվարը. Պատվարի տիպը՝ ջրթափային-բետոնային, բարձրությունը` 9 մ, կատարի երկարությունը` 200 մ, Էլեկտրակայանի տիպը` վերգետնյա, Տուրբինի տիպը՝ ուղղահայաց Francis, Ճնշումային խողովակաշարի տրամագիծը՝ մինչև 4,3 մ: Ըստ նախնական գնահատականների՝ բերվում են նաև հիմնական շինարարական աշխատանքների մոտավոր ծավալները. Ջրթափային պատվար և լրացուցիչ սարքեր գրունտային (հողային) աշխատանքներ 820,000 մ3 գրունտային (ժայռային) աշխատանքներ 160,000 մ3 բետոն 130,000 մ3 ցեմենտ 47,000 տ կաղապարամած (опалубка) 82,000 մ² ամրան (арматура) 5,330 տ Ճնշումային թունել (ստորև աղյուսակում տվյալները բերված են 8,5 մ թունելի տրամագծով): Ծավալները պետք է նվազեցվեն թունելի տրամագծին համապատասխան (թունելի տրամագիծը` 7,5 մ): թունելի փորում (drill-and-blest) 286,000 մ3 թունելի փորում (TBM) 1,105,000 մ3 ՕԿՋ 350,000 մ3 թունելի բետոնային աշխատանքներ 37,000 մ3 թունելի հավաքովի բետոնե կոնստրուկցիաներ 154,000 մ3 ցեմենտ 78,000 մ3 կաղապարամած 69,000 մ3 ետլիցք (մոտ 10 մմ ավազահատիկներով) 47,000 մ3 փորում (бурение) և ցեմենտացում 6,000 գծամետր ամրան 13,000 տ ՀԷԿ-ի շենք. գրունտային (հողային) աշխատանքներ 20,000 մ3 գրունտային (ժայռային) աշխատանքներ 186,000 մ3 բետոն 17,000 մ3 ցեմենտ 7,000 տ կաղապարամած 9,200 մ² ամրան 5,330 տ

Նմանատիպ նյութեր