211652_close_icon
views-count3709 դիտում article-date 15:12 05-03-2019

Արմեն Սարգսյանի կարծիքով՝ Մարտի 1-ի գործից հետո իշխանությունները կանցնեն հոկտեմբերի 27-ի գործի քննությանը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը կարծում է, որ Մարտի 1-ի գործը վերջնականապես բացահայտելուց հետո իշխանությունները կանցնեն հոկտեմբերի 27-ի գործի քննությանը: Այս մասին Ա. Սարգսյանը հայտնեց այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում: «Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր հայ քաղաքացի, ում մեջ դեռ կասկածներ կան, ուզում է, որ այդ կասկածները փարատվեն: Ցանկալի կլիներ, որ ժամանակի ընթացքում մարտի 1-ը փակելով, այդ թեմային վերջնական լուծում տալով, իշխանություններն անցնեին հոկտեմբերի 27-ին: Կարծում եմ, որ կանցնեն հոկտեմբերի 27-ի քննությանը»,-ասաց նա։ Հիշեցննք, որ մարտի 5-ը Հայաստանի և Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 60 տարեկան: Վ. Սարգսյանը դարձել է1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությանը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ զոհերից մեկը։

Նմանատիպ նյութեր