211652_close_icon
views-count1234 դիտում article-date 14:26 05-03-2019

Դավիթ Տոնոյանը մարտի 1-ի իրադարձություններում զինված ուժերի ներկա լինելու իրավաչափությունը որոշելու հարցը վերապահում է դատարանին

2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկա լինելու իրավաչափության հարցը պետք է որոշի դատարանը: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ընդգծեց, որ մարտի 1-ի դեպքերից առաջ կամ դեպքերից հետո արտակարգ իրավիճակ հայտարարելու հետ կապված օգտագործվել են երկրի զինված ուժերը: «Մարտիմեկյան դեպքերին զինված ուժերի ներկա լինելու իրավաչափությունը հաստատվելու է դատարանով»,- ասաց պաշտպանության նախարարը:

Նմանատիպ նյութեր