211652_close_icon
views-count1933 դիտում article-date 14:13 05-03-2019

Հետևողականորեն կասեցվելու են սպառողներին մոլորեցնելու բոլոր փորձերը. ՍԱՊԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը կաթ և կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հունվարի 16-ից ուժի մեջ մտած «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի այն դրույթները, որոնք սահմանում են պարտադիր պահանջ. կաթնայուղի փոխարինիչով պատրաստված ապրանքների մակնշման մեջ այսուհետ պետք է լինի առանձին գրառում բուսական յուղերի առկայության վերաբերյալ, միաժամանակ կաթնայուղի փոխարինիչով արտադրանքը չի կարող ունենալ այնպիսի անվանումներ, որը կմոլորեցնի սպառողին: Անդրադառնալով կաթնայուղի փոխարինիչների հետ կապված խնդիրներին, Վահե Դանիելյանը ընդգծել է արտադրանքի ներկայացվող տեխնիկական կանոնակարգում 2018 թվականից առկա նոր պահանջը, որը վերաբերում է տրանսճարպերի առկայությանը և դրա չափաքանակների նորմավորմանը: «Ներկայումս տրանսճարպաթթուների առավելագույն թույլատրելի քանակությունը կաթնայուղի փոխարինիչներում կամ ճարպայուղային արտադրանքում սահմանված է 2%: Պետք է գիտակցել, որ եթե անգամ ձեր պատրաստի արտադրանքում չի նորմավորվում դրա չափաքանակները, ավելցուկ արձանագրելու դեպքում, մենք ուսումնասիրություն կսկսենք օգտագործվող հումքում»: Քննարկման ընթացքում կաթ և կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են շուկայում առկա անհայտ ծագման և համեմատաբար մատչելի գնով վաճառվող պանրի մասին, որին Վահե Դանիելյանն արձագանքել է. «Խնդիրն իսկապես մտահոգիչ է, մի բան է, երբ այն վաճառվում է շուկայում. գյուղացին կարող է իր արտադրանքը վաճառել շուկայում: Սակայն շրջայցերի ժամանակ պարբերաբար անհայտ ծագման պանիր տեսնում ենք նաև իրացման ցանցում, որոնց իրացումն, իհարկե կասեցնում ենք»: Ամփոփելով քննարկումը՝ տեսչության պետը շեշտել է. հետևողականորեն կասեցվելու են սպառողներին մոլորեցնելու բոլոր փորձերը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր