211652_close_icon
views-count6044 դիտում article-date 12:27 05-03-2019

Ռուս սահմանապահներն ու ՀՀ ՊԵԿ աշխատակիցները կանխել են թմրանյութերի ներմուծումը Հայաստանի տարածք

Մեղրիի ռուսական սահմանապահ ջոկատի զինծառայողները Հայաստանի պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացրած գործողությունների շրջանակում բերման են ենթարկել օրինախախտի, ով հայ-իրանական սահմանով փորձել է գաղտնի թմրամիջոցներ անցկացնել Հայաստան: Այս մասին տեղեկացրեցին Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից: Մարտի 5-ին «Ագարակ» սահմանային անցման կետում իրավապահ մարմինները զննել են Հայաստանի երեք քաղաքացու, որոնք ավտոմեքենայով Իրանից են ուղևորվել: Քաղաքացիներից մեկին զննելու ընթացքում հայտնաբերվել է մոխրագույն զանգված, ենթադրվում է՝ մետամֆետամին պարունակող երկու փաթեթ, ընդհանուր 109 գրամ քաշով: Ներկայում համապատասխան մարմիններն անցկացնում են անհրաժեշտ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար: Հայնտաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նմանատիպ նյութեր