211652_close_icon
views-count62058 դիտում article-date 11:15 05-03-2019

Արտակարգ դեպք մարզերից մեկում. 10-ամյա աղջնակի մոտ ախտորոշվել է «Սիֆիլիս» տեսակի հիվանդություն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հակոբ Հակոբյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության մարզային վարչություններից մեկի տարածքային բաժին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվել են երեկ՝ մարտի 4-ին, Երևանի Մաշկաբանության և սեռավարակների բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։ Կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 10-ամյա Ա. Մ.-ն, ում մոտ ախտորոշվել է «Սիֆիլիս» տեսակի հիվանդություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր