211652_close_icon
views-count40786 դիտում article-date 11:48 05-03-2019

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Opel-ն ու կայանված ГАЗ 3110-ը. BMW-ն գլխիվայր շրջվել է. ժամանել է Երևանի ՃՈ պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Լենինգրադյան 4/14 հասցեի դիմաց բախվել են Մնացական Ավետիսյանի վարած BMW մակնիշի 81 ԼX 081 համարանիշի, Սերիկ Հարությունյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 29 ԼՕ 911 համարանիշի և Արմեն Հարությունյանի վարած Opel մակնիշի 35 ՏN 202 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատո հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակ, որտեղից ժամանել է ավագ տեսուչ Հարությունյան Բաղրամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նածապատրաստվում։ Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ГАЗ 3110-ը կայանված է եղել, և ըստ նախնական տեղեկությունների, որը նույնպես ճշտվում է, վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր