211652_close_icon
views-count2210 դիտում article-date 09:41 05-03-2019

Լյուստրացիայի ենթարկելու ժամանակն է. ում նկատի ուներ Փաշինյանը գործակալներ ասելով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հաճախ է իր հրապարակային ելույթներում առանց կոնկրետացնելու, առանց անուններ հնչեցնելու անդրադառնում նոր Հայաստանի տրամաբանության մեջ չտեղավորվող պաշտոնյաներին: Այս առումով հատկանշական էր Փաշինյանի հայտարարությունը Իրան այցի շրջանակներում Սպահանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Խոսելով ազգային ինքնությունն ամուր պահելու և օտարամոլությանը տուրք չտալու մասին` նա ասել է. «Թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»: Թե ում նկատի ունի Փաշինյանը, չի կոնկրետացրել: Պարզ չէ` նա խոսել է նախկին դեպքերի մասին, թե նաև հիմա կան նման պաշտոնյաներ: Բայց որ Հայաստանի համար սա տարիներ ի վեր եղել է ամենաառանցքային խնդիրը, փաստ է. քաղաքական գործիչների (ավելի ճիշտ` գործիքների) մի մասն իրականում ղեկավարվել են ոչ այնքան հայրենիքի, որքան այս կամ այն պետության շահերով: Ու հիմա հայտարարություններից զատ նաև այս առումով գործնական քայլեր ձեռնարկելու, այդպիսի անձանց լյուստրացիայի ենթարկելու ժամանակն է մանավանդ նոր Հայաստանում, որի ղեկավարն ունի բացարձակ լեգիտիմություն ու վայելում է հասարակության զգալի մասի աջակցությունը: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին՝ հետաքրքրվելով, թե ում նկատի ունի վարչապետը, ինչ կասկածներ կան, ովքեր են օտարերկրյա գործակալ քաղաքական գործիչները: «Վարչապետը ասաց այնքան, որքան նպատակահարմար գտավ»,- նշեց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր