211652_close_icon
views-count1772 դիտում article-date 23:40 04-03-2019

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել հոլանդական ամենահին քաղաքական ուժի ղեկավար Կես վան դեռ Ստայի հետ

Մարտի 4-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ հոլանդական ամենահին քաղաքական ուժի՝ Պետության բարեփոխման կուսակցության (SGP) ղեկավար, խորհրդարանական խմբակցության նախագահ Կես վան դեռ Ստայի (Kees van der Staaij) հետ։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Բալայանը կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ փոխգործակցության ընլայնման գործում և ներկայացրեց Հայաստանի և Նիդերլանդների միջև կապերի խորացմանն ուղղված նախաձեռնությունները։ Դեսպան Բալայանը SGP ղեկավարին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները՝ ընդգծելով ժողովրդավարական երկրների աջակցության կարևորությունը։ Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հոլանդահայ համայնքին առնչվող հարցերի շուրջ։ Այդ համատեքստում SGP ղեկավարը բարձր գնահատեց և օրինակելի հոլանդահայության ինտեգրումը Նիդերլանդների հասարակական կյանքում։ Տիգրան Բալայանը Կես վան դեռ Ստային ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը՝ շեշտելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր