211652_close_icon
views-count4705 դիտում article-date 18:53 04-03-2019

«Երևան, իմ սեր» հիմնադրամը հյուրընկալել է «Բուկինիստ» ընկերությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակի առիթով, «Երևան, իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» մանկական վերականգնողական կենտրոնի գրադարանը «Բուկինիստ» ընկերության կողմից նվեր կստանա մասնագիտական գրականություն, զարգացնող խաղեր: Լուսէ» կենտրոնը հիմնադրվել է 2017թ․՝ ծառայություններ տրամարդելով հաշմանդամութուն, կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, այդ թվում մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող 2-18 տարեկան երեխաների: Ամեն տարի կենտրոն են հաճախում շուրջ 220 շահառու երեխաներ, ովքեր ստանում են լոգոպեդական, սոցիալ-հոգեբանական, արտթերապևիտկ (կավային, հեքիաթաթերապիա և երաժշտական թերապիա, պարային), ֆիզիոթերապևտիկ, հատուկ մանկավաժական, էրգոթերապևտիկ ծառայություններ։ Կենտրոնի աշխատանքներում ակտիվ կերպով ներառում են նաև ծնողները, ովքեր անցնում են դրական ծնողավարության դասընթացներ, ծանուցվում են իրենց երեխաների իրավունքներին, հատուկ կարիքներին, հաշմանդամությանը և ներառմանն առնվչող տեղեկատվությամբ։ Ամեն օր կենտրոնն ունի 35-40 երեխա սպասարկելու հնարավորություն՝ գործելով շաբաթվա բոլոր աշխատանքայի օրերին՝ 10։00-ից 18։00-ը ընկած ժամանակահատվածում։ «Բուկինիստ» ըներության փոխտնօրեն Լորիս Վարդանյանը կարևոր է համարում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին տրամադրվող մասնագիտական աջակցությունը։ Տեղեկանալով կենտրոնի՝ մասնագիտական անհրաժեշտ գրականության պակաս ունենալու խնդրի մասին, սիրով նվիրել են «Բուկինիստ»-ում առկա այդ գրականությունը: «Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանի խոսքով, «Լուսէ» կենտրոնի գլխավոր առաքելությունն այն է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները ինտեգրվեն հասարակությանը և դառնան նրա լիիրավ անդամ։ Ոչ միայն երեխաները, այլև հաշմանդամություն ունեցող զինծառայողները հիմնադրամի ուշադրության կենտրոնում են։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր