211652_close_icon
views-count2048 դիտում article-date 19:35 04-03-2019

Նախատեսվում է Կոտայքի մարզից շուրջ 40 սուբվենցիոն ծրագրային հայտ ներկայացնել կառավարություն

Կոտայքի մարզի 13 համայնքներից այս պահին մարզպետարան են ներկայացվել 2 տասնյակից ավելի սուբվենցիոն ծրագրային հայտեր: Գործընթացը շարունակվում է, որի արդյունքում նախատեսվում է շուրջ 40 հայտ ներկայացնել կառավարություն՝ 2019 թվականի սուբվենցիաների միջոցներով համաֆինանսավորվելու նպատակով: Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից անդրադարձ եղավ սուբվենցիոն ծրագրային հայտերի ընդունման գործընթացին: Մարզպետի դիտարկմամբ, համայնքների հետ պետք է լրացուցիչ աշխատանքներ իրականացնել՝ սահմանված ժամկետներում սուբվենցիոն ծրագրային հայտերի վերջնական տարբերակները ներկայացնելու, որպեսզի մարզից առավելագույն թվով հայտեր ընդգրկվեն 2019 թվականի սուբվենցիաներում: Մարտի 23-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակը Կոտայքի մարզում պատշաճ մակարդակով անցկացնելու համար մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ Կոտայքի մարզպետարանում աշխատանքային խումբ է ստեղծվել: Առաջարկվել է Կոտայքի մարզի համայնքների ղեկավարներին, ուսումնական և առողջապահական կազմակերպությունների տնօրեններին, համագործակցելով աշխատանքային խմբի հետ, միջոցներ ձեռնարկել մարտի 23-ի շաբաթօրյակը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Հանձնարարվեց ևս մեկ անգամ հետևել նախապատրաստական աշխատանքների ընթացքին՝ շաբաթօրյակի օրը որևէ թերացում բացառելու համար: Անդրադառնալով մարզի ԱԳԼՃԿ-ներում սանհանգույցների հիմնանորոգման, իսկ երկրորդ փուլում արդեն տեսանելի վայրում տեղեկատվական վահանակների տեղադրման գործընթացին՝ մարզպետը նշեց, որ պետք է անել հնարավոր ամեն բան, որպեսզի մարզի թվով 32 ԱԳԼՃԿ-ներում սանհանգույցների հիմնանորոգման աշխատանքները հավուր պատշաճի իրականացվեն և խստագույնս պահպանվեն բոլոր ժամկետները:

Նմանատիպ նյութեր