211652_close_icon
views-count1830 դիտում article-date 18:14 04-03-2019

Մեկնարկեց Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունը

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ասօր մեկնարկեց Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունը։ Մեր հավաքականի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը մրցավայր է ուղեկցել Նորայր Հախոյանին ` 55կգ, Արմեն Մելիքյանին ` 60կգ, Սլավիկ Գալստյանին ` 63 կգ, Հրանտ Կալաչյանին ` 72 կգ և Դավիթ Օվասապյանին` 130 կգ: Ավարտից հետո մրցագորգերը կտրամադրվեն ազատ ոճայիններին: Մեր մինչև 23 տարեկան մարզիկներին Նովի Սադ կուղեկցի մարզաձևի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։ Նա արդեն հրապարակել է թիմի կազմը. 57 կգ` Վաղինակ Մաթևոսյան, 61 կգ` Հրաչյա Մարգարյան,65 կգ` Վազգեն Թևանյան, 70 կգ` Գևորգ Մխեյան, 74 կգ`Խաչատուր Պապիկյան, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան և 92 կգ` Սարգիս Հովսեփյան։ Հավաքականը Սերբիա կմեկնի մարտի 7-ին։

Նմանատիպ նյութեր