211652_close_icon
views-count1329 դիտում article-date 23:15 04-03-2019

Վիեննայի Հայ առաքելական Սբ․ Հռիփսիմե եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ՝ ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի

Մարտի 3-ին Վիեննայի Հայ առաքելական Սբ․ Հռիփսիմե եկեղեցում Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանի և Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Իսախանյանի կողմից մատուցվեց Սուրբ պատարագ և կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի։ Այնուհետև, Ավստրիայում Հայաստանի դեսպանության, Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում գտնվող Հայոց Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Ներկաներին ուղղված իր խոսքում Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը նշեց, որ 31 տարի առաջ Սումգայիթում մեր հայրենակիցները զոհ դարձան ադրբեջանցի խուժանի վայրագությանը, ինչը պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իր ճակատագիրը ազատ տնօրինելու արդար պահանջին։ Արմեն Պապիկյանը նշեց նաև, որ Հայաստանի և Արցախի հետագա հզորացումը լավագույն հարգանքի տուրքը կլինի Սումգայիթում և Ադրբեջանի այլ վայրերում իրագործած ջարդերին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր