211652_close_icon
views-count2447 դիտում article-date 18:40 04-03-2019

ԱԻ նախարարությանը կտրամադրվի 10 միավոր Nissan-Patrol արագ արձագանքման մեքենա

Մարտի 5-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում կկայանա 10 միավոր ճապոնական “Nissan-Patrol” արագ արձագանքման մեքենաների՝ ԱԻ նախարարությանը հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջացառմանը ներկա կլինեն ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակմամբ 2016 թ. մայիսի 25-ին կնքվել է դրամաշնորհի համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել 2016 թ. հուլիսի 13-ին: Դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը ոչ ծրագրային դրամաշնորհ է տրամադրել (200 մլն իենի չափով) ՀՀ կառավարությանը՝ տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրի իրականացման համար: Ծրագրին մասնակցության համար հայտ էր ներկայացրել 9 գերատեսչություն, սակայն ՀՀ վարչապետի հանձնարարությամբ որպես գույքի վերջնական օգտագործող է ճանաչվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ըստ համաձայնագրի՝ դրամաշնորհն իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության համակարգի (JICS) կողմից, որը հանդես է եկել որպես Գործակալ: Բանակցություների արդյունքում որոշվել է, որ ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությանը կտրամադրվի 10 “Nissan-Patrol” արագ արձագանքման մեքենա: Այդ մեքենաները քաղաքային պայմաններում կիրառության ավելի արդյունավետություն ունեն՝ հաշվի առնելով մի շարք գործոններ: Վերոնշյալ մեքենաները համալրված են հիդրավլիկ փրկարարական սարքավորումներով, թվային կապի միջոցներով, պահեստամասերով և այլն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր