211652_close_icon
views-count662 դիտում article-date 17:19 04-03-2019

Կայացել է Բարձրագույն դատական խորհրդի նիստը

Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի դրույթներին համապատասխան և շրջանակներում 2019 թվականի մարտի 4-ի նիստի ընթացքումհանդես գալով որպես դատարան, քննեց Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանինկարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունը հայտարարեց ավարտված և հեռացավ որոշում կայացնելու: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի մարտի 14-ին, ժամը 15.00-ին: [b] Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր