211652_close_icon
views-count3388 դիտում article-date 17:03 04-03-2019

Ռեգիլոնը սուպերկլասիկոյի ժամանակ Մեսիին անվանել է լու, իսկ Սուարեսին՝ ճագար

Իսպանիայում վերծանել են «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնի խոսքերը, որոնք նա ուղղել է «Բարսելոնայի» խաղացողներին՝ սուպերկլասիկոյի ժամանակ (0:1): 22-ամյա ֆուտոլիստը, որը մադրիդյան ակումբի հիմնական կազմում առաջին մրցաշրջանն է անցկացնում, բախումներից մեկից հետո Լիոնել Մեսիին ասել է. «Ի՞նչ է, ի՞նչ ես ասում: Ինչի՞ց ես վառված, լու»: Նրանց բաժանել է Ռեգիլոնի թիմակից Ռաֆայել Վարանը: Իսկ մեկ այլ դրվագում Ռեգիլոնը «Բարսայի» հարձակվող Լուիս Սուարեսին անվանել է ճագար:

Նմանատիպ նյութեր