785 դիտում
16:59 04-03-2019
ՀՅԴ-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը ձեռք են բերել միջկուսակցական շփումները շարունակելու պայմանավորվածություն
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մարտի 4-ին հյուրընկալել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Մանե Թանդիլյանին եւ Գեւորգ Գորգիսյանին։
Ինչպես հայտնեցին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են միջկուսակցական համագործակցության հնարավորությունները, անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես ազգային-պետական օրակարգին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ներքաղաքական իրավիճակին վերաբերող, ինչպես նաեւ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հետ կապված հարցերին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել միջկուսակցական շփումները շարունակելու, համագործակցության ուրվագծված ուղղություններով համատեղ նախաձեռնություններով հանդես գալու կարելիությունները քննարկելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ըստ անհրաժեշտության խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ։
Նմանատիպ նյութեր
1251 դիտում
16:59 27-06-2014
Արցախի և ՀՀ ՏՄՊՊՀ-ների միջև համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել
1148 դիտում
20:37 10-08-2014
Իսրայելն ու Պաղեստինը 72֊ժամյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել
1052 դիտում
14:37 16-05-2015
«Ռեալը» պայմանավորվածություն է ձեռք բերել Դե Խեայի հետ
Այս բաժնից
268 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
421 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
355 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ