211652_close_icon
views-count977 դիտում article-date 16:47 04-03-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչներին

Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մարտի 2-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի պատվիրակությանը՝ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, հանդիպմանն արծարծվել են Հայաստանի, հայ ժողովրդի եւ Հայ Առաքելական Եկեղեցու դիմագրաված մարտահրավերները, Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր։ ՀՅԴ ներկայացուցիչները արծարծված հարցերի մասին Վեհափառին փոխանցել են կուսակցության տեսակետներն ու մտահոգությունները՝ հայտնելով համագործակցելու պատրաստակամություն՝ հանուն ազգային միասնականության։

Նմանատիպ նյութեր