1675 դիտում
16:35 04-03-2019
Երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ոսկյա իրերի մաքսատուրքն ավելանալու է
ԵԱՏՄ-ն երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ոսկյա իրերի և ադամանդների համար 2019-ից կիրառվում է 3 տոկոս մաքսատուրք: Մինչ 2022 թ. ոսկյա իրերի համար մաքսատուրքը հասնելու է 15 տոկոսի:
«[url=https://armenpress.am/arm/news/966282.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Մաքսատուրքերը, որոնք երրորդ երկրների նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառող արժեքային գործիք են, նպատակ ունեն պաշտպանել ներքին տարածքը և ներքին շահերը: Դրանք ունեն և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն: ԵԱՏՄ -ն երրորդ երկրներից ներկրվող ոսկուց իրերի և ադամանդների նկատմամբ կիրառում է ներմուծման մաքսատուրք: Մասնավորապես 2019-ին Հայաստանի համար վերցված անցումային, լրիվ արտոնյալ ժամանակն արդեն ավարտված է: Եվ 2019-ի հունվարի 1-ից ադամանդների, ոսկե իրերի ներկրման դեպքում 3-տոկոսանոց մաքսատուրքեր են կիրառվում»,- ասաց նախարարը:
2020 թ. այդ մաքսատուրքը դառնալու է 6 տոկոս: 2021-ին ադամանդների համար մաքսատուրքը լինելու է 10 տոկոս, իսկ ոսկե իրերի համար՝ 9 տոկոս: 2022-ին ոսկե իրերի համար մաքսատուրքը դառնալու է 15 տոկոս: Այդպիսով, ավարտվելու է այդ անցումային ժամանակը:
Նախարարը ներկայացրեց այն սահամանփակումները և այն հնարավորությունները, որոնք կարող են առաջանալ այդ մաքսատուրքերի արդյունքում: «Ոսկե ձուլակտորները ներկրվում են ԵԱՏՄ տարածքից, Հայաստանում ոսկեգործական ձեռնարկություններում մշակվում են, արտահանվում դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ՝ առանց մաքսատուրքերի: Այսինքն՝ 10 տոկոսով ադամանդե քարերի կամ 15 տոկոսով ոսկու արտադրանքի նկատմամբ տարիֆային սահմանափակումը հնարավորություն է ստեղծում այն արտադրությունների զարգացման համար, որոնք կողմնորոշված են դեպի Ռուսաստան կամ ԵԱՏՄ մյուս անդամն երկրներ»,-ասաց Խաչատրյանը:
Նա, միևնույն ժամանակ, նկատեց, որ դա միաժամանակ սահմանափակում է առաջացնում այն ընկերությունների համար, որոնք եվրոպական կազմակերպությունների հետ ունեին համագործակցություն, ներկրում էին ոսկեգործական իրերի կիսապատրաստվածքներ, լրացուցիչ աշխատանք էին կատարում ու արտահանում եվրոպական երկրներ:
Նմանատիպ նյութեր
2820 դիտում
09:52 06-04-2019
Երրորդ երկրներից ներկրվող բենզինի մաքսատուրքը բարձրացել է. «Ժողովուրդ»
1915 դիտում
09:46 23-01-2015
ԵՏՄ երկրներից ներկրվող ապրանքներից ԱԱՀ-ն կգանձվի. ՀԺ
6556 դիտում
14:48 25-02-2016
Կառավարությունն արտահերթ հաստատեց ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների ԱԱՀ-ն հանելու նախագիծը
Այս բաժնից
505 դիտում
19:25 23-04-2024
ԵԿՄ-ի անդամներից մեկը միության շարքերը լքելու դիմում է գրել
271 դիտում
19:15 23-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը
277 դիտում
19:03 23-04-2024
Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը անդրադարձել են Տավուշում սահմանազատման գործընթացին