211652_close_icon
views-count1215 դիտում article-date 16:09 04-03-2019

Բաղդադում Սբ. Վարդանանց հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

Մարտի 1-ին Բաղդադի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սբ. Վարդանանց հիշատակին նվիրված պատարագ, որին, Իրաքում ՀՀ դեսպանության հրավերով, մասնակցում էին Իրաքում օտարերկրյա մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բարձրաստիճան դիվանագետներ և իրաքցի պաշտոնյաներ։ Սբ. պատարագին հաջորդեց պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, կարևորելով կրոնական և ազգային փոքրամասնությունների դերը իրաքյան հասարակության կյանքում, մասնակիցներին ներկայացրեց համայնքի վիճակը և առկա խնդիրները։ Դեսպան Հրաչյա Փոլադյանը ներկաներին շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ։

Նմանատիպ նյութեր