211652_close_icon
views-count1563 դիտում article-date 15:17 04-03-2019

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 4-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ: Ըստ սահմանված օրակարգի՝ ներկայացվել են հաշվետու զեկույցներ փետրվար ամսին կատարված աշխատանքների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ: Փետրվարին ամսին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 2 937 446 294 ՀՀ դրամ: Հարուցվել և վերսկսվել են 86 402 կատարողական վարույթներ, կարճվել և ավարտվել են 81 653 կատարողական վարույթներ: Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացվել նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես, ներկայացվել է, որ փետրվարին ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 12300 դիմում և գրություն: Նշված ժամանակահատվածում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրվել է 27 բողոք, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել է 47 զանգ-բողոք: Փետրվարին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների կողմից կատարվել է 4 քաղաքացու ընդունելություն: Արագ սպասարկման գրասենյակում սպասարկվել է 5908 քաղաքացի: Կառույցի ղեկավարին են ներկայացվել նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդով հաշվետու ամսում իրացված լոտերի վերաբերյալ վիճակագրությունը, ինչպես նաև Հարկադիր կատարման օպերատիվ բաժնի կողմից կատարված աշխատանքները: Խորհրդակցության ընթացքում Տեսչական և վերլուծական բաժնի պետը ներկայացրել է նաև հարկադիր կատարողների կողմից ներկայացվող՝ կատարողական վարույթների վարման ընթացակարգին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ: Զեկուցվել է նաև նախորդ ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցության ավարտին Ծառայության ղեկավար անձնակազմին տվել է հանձնարարականներ՝ կապված առաջիկա աշխատանքների իրականացման հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր