211652_close_icon
views-count61112 դիտում article-date 15:04 04-03-2019

ՀՀ գլխավոր դատախազությունը, Էրեբունու ոստիկաններն ու Էրեբունու քննչական բաժինը հայտնաբերեցին «Օստապ Բենդերին», ով, ներկայանալով զինվորական դատախազի տեղակալ, խոշոր չափի գումարներ է հափշտակել. իրավապահները նրան ապացուցեցին, թե ում է օրն է 40 օր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 3-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համաւնքային ոստիկանության բաժանմունքների (Էրեբունու բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ) ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի (բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի) գլխավորությամբ հայտնաբերել են մի խումբ անձանց նկատմամբ խաբեություն կատարած և խոշոր չափի գումարներ հափշտակած կասկածյալին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր զոհերի մոտ ներկայացել է որպես մեկ՝ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակից, մեկ՝ զինվորական դատախազի տեղակալ ու իր համար նորակառույց շենքերից մեկում «Համահայկական հիմնադրամի միջոցներով բնակարան ձեռք բերելու համար որպես մայր գումար, (ժողովրդի լեզվով ասած՝ բեհ) քաղաքացուց ստացել է խոշոր չափի գումար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝բերման ենթարկված Ս. Ս.-ն քաղաքացիներից հափշտակել է տարբեր չափի գումարներ՝ կես միլիոնից մինչև 3 մլն 350 հազար դրամ։ Նշված հանցագործութունը օբյեկտիվ և բազմակողմանի քննելու նպատակով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ քննչական բաժնի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի և քննիչ Ավետ Նանագուլյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բերման ենթարկված Ս. Ս.-ն նախկինում դատապարտված է եղել մի շարք խարդախություններ կատարելու համար։ Այս պահին էլ քննիչ Ա. Նանագուլյանի որոշմամբ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ս. Ս.-ի կողմից կատարված խարդախությունների մասին տեղեկացվել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Վերջինս հրահանգել է, որպեսզի կարճ ժամանակում իրավապահները «քարի տակից էլ լինի», հայտնաբերեն խարդախին, որպեսզի մեկ այլ քաղաքացի չհայտնվի նրա թիրախում ու Էրեբունու ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերեցին խարդախին, ում, ըստ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկությունների, անվանում էին «Հայկական Օստապ Բենդեր»։ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր քննչական մարմինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի նրա նկատմամբ։ [b]Խարդախության կասկածանքով ձերբակալված Ս. Ս.-ն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0658262001551713505440027.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր