211652_close_icon
views-count14348 դիտում article-date 13:53 04-03-2019

Թեժ լեռան հովտում տեղի ունեցավ «Լոռվա Ձմեռ-2019» 48-րդ ավանդական մարզատոնահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 3-ին, Թեժ լեռան հովտում տեղի ունեցավ «Լոռվա Ձմեռ – 2019» 48-րդ ավանդական մարզատոնահանդեսը: Միջոցառմանը ներկա էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, քաղաքային ու մարզային պաշտոնյաներ, հարյուրավոր բնակիչներ Լոռու մարզից ու Հայաստանի տարբեր անկյուններից: Երթեւեկությունը տվյալ հատվածում կարգավորում էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի, 2-րդ դասակի հրամանատար Արայիկ Շահնազարյանի գլխավորությամբ: Քաղաքացիների անվտանգությունն ապահովում էին ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները՝ վարչության պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանի գլխավորությամբ: Ներկա էին նաեւ Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարները, վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի ղեկավարությամբ: Միջոցառումն անցավ առանց լուրջ միջադեպերի ու արտակարգ պատահարների, միայն 1 երեխա վնասվածք ստացավ սահուղու վրա՝ սահնակով սահելիս, որին էլ փրկարարների անմիջապես մոտեցրեցին շտապօգնության մեքենային: Երեխայի վիճակը բավարար է: Ուրախ երգ ու պար, սպորտային ցուցադրական ելույթներ, ժպտացող մանուկներ ու բարձր տրամադրություն: Ահա այսպիսին էր «Լոռվա Ձմեռ–2019» մարզատոնահանդեսը, որն ինչպես ամեն տարի, այս տարի եւս, աչքի ընկավ բարձր պատրաստվածությամբ: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+

Նմանատիպ նյութեր