211652_close_icon
views-count3072 դիտում article-date 11:09 04-03-2019

Եթե ինձ բռնեն, դա կլինի գործող իշխանությունների վերջին սխալը. Գուայդո

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ եթե Բոլիվարյան Հանրապետության իշխանությունները ձերբակալեն իրեն, ապա Նիկոլաս Մադուրոյի վարչակազմը թույլ կտա իր «վերջին սխալներից մեկը», հայտնում է Tass գործակալությունը։ «Եթե ռեժիմը համարձակվի բռնել ինձ, դա կլինի նրա վերջին սխալներից մեկը»,- ասել է նա։ Գուայդոյի ելույթը հեռարձակվել է Periscope հավելվածում: Որպես հետևանք՝ ընդդիմադիր առաջնորդը նշել է բնակչության մոբիլիզացումը: Հավելել է, որ այդ հարցում նաև իրենց միջազգային դաշնակիցները հստակ հրահանգներ ունեն։ Ավելի վաղ Վենեսուելայի Գերագույն դատարանը Գուայդոյին արգելել էր մեկնել երկրից, սակայն նրան հաջողվել էր փախչել: Փետրվարի 22-ին նա ժամանել է Կուկուտա սահմանամերձ կոլումբիական քաղաք, որտեղ և ներկա պահին գտնվում է։

Նմանատիպ նյութեր