Արարատի մարզի Ուրցաձոր և Դաշտաքար համայնքների գազամատակարարումը 4 ժամով կդադարեցվի
Նոր բաժանորդի գազասպառման համակարգը գործող գազատարին ներմիացնելու նպատակով մարտի 4-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00 դադարեցվելու է Արարատի մարզի Ուրցաձոր և Դաշտաքար համայնքների գազասպառողների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից: