«Ռեստարտ»-ի անդամները հարձակվել են Նարեկ Մալյանի վրա. վերջինս բերման է ենթարկվել.Tert.am
Քիչ առաջ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հասարակական գործիչ Նարեկ Մալյանի տան մոտ հարձակվել են վերջինիս վրա: Այս մասին [color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանը՝ հավելելով, որ միջադեպից հետո իրեն բերման են ենթարկել ոստիկանություն:
Միջադեպին Նարեկ Մալյանն անդրադարձել է նաև իր ֆեյսբուքյան գրառման մեջ: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հենց նոր ռեստարտի մի քանի սորոսի վաստակի կողմից իմ տան մոտ հարձակման ենթարկվեցի:
Ինձ բերման են ենթարկել կենտրոնի ոստիկանություն»: