211652_close_icon
views-count31090 դիտում article-date 22:50 03-03-2019

Երևանում բախվել են BMW-ները, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է. ժամանել են ՃՈ ավագ տեսուչն ու տեսուչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 21:30-ի սահմաններում, Տիչինայի փողոցից դեպի Հին Սիլիկյան խճուղի տանող ճանապարհահատվածում բախվել են 26-ամյա Արմեն Ասատրյանի վարած BMW-523 մակնիշի 35 QF 301 համարանիշի և 30-ամյա Հովիկ Մարգարյանի վարած BMW-320 մակնիշի 35 ՕG 625 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Հ. Մարգարյանի BMW-ն գլխիվայր շրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչ Արման Սահակյանն ու տեսուչ Բենիկ Արզումանյանը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր