211652_close_icon
views-count19245 դիտում article-date 16:32 03-03-2019

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 24–ամյա վարորդը Գավառում Opel-ով բախվել է պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. վարորդի 21-ամյա եղբայրը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ 24-ամյա Կորյուն Սարգսյանը Գավառ քաղաքի Ազատության փողոցում իր վարած Opel մակնիշի 95 VQ 005 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Գավառի բնակիչ, 21-ամյա Միշա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ մաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-ևրրդ վաշտի ավագ հետաքննիչ Ներսես Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը հարազատ եղբայրներ են, վիրավորն էլ աշխատում է «Կրպակ» խանութում՝ որպես մենեջեր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր