211652_close_icon
views-count59067 դիտում article-date 11:41 03-03-2019

Սյունիքի մարզում փրկարարները, ճանապարհային ոստիկանները, տեղի ոստիկաններն ու ճանշինականները ձնաբքից դուրս են բերել 500-ից ավելի ավտոմեքենաներ. Որոշ «տաքգլուխ» վարորդներ հետո կհասկանան, թե մարդիկ ինչից են փրկել իրենց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 2-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Գորիսի և Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարների, ոստիկանության Սիսիանի և Գորիսի բաժինների ծառայողներն ու Սիսիանի և Գորիսի ճանշինականները Գորիս—Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհին առաջացած ուժեղ ձնաբքի պատճառով խցանման մեջ հայտնված 500-ից ավելի տրանսպորտային միջոց են դուրս բերել: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, ոստիկաններն ու ճանշինականները շատ դեպքերում չէին կարողանում համոզել որոշ վայ վարորդների, որպեսզի նրանք համբերատար սպասեին մինչև հատուկ տեխնիկայով մարդիկ կմաքրեին ճանապարհը: Իսկ աշխատանքները կատարվում էին մեծ դժվարությամբ, քանի որ ուժեղ բուքը իր սև գործն անում էր: Մարդիկ բացում էին ճանապարհը, կարճ ժամանկ անց բուքը նորից լցնում էր այն: Շնորհիվ ճանապարհային ոստիկանների և Սիսիանի ու Գորիսի ոստիկանության ծառայողների՝ վթարներ տեղի չունեցան: Աշխատանքներին ուղիղ կապի միջոցով հետևում էին Կապի և տրասնպորտի նախարար Հակոբ Արշակյանը և «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ որոշ դեպքերում մի քանի վարորդների ավտոմեքենաների անվադողերը ամառային էին, իսկ մի քանի բեռնատարների վարորդների էլ ճանապարհային ոստիկաններն արգելեցին շարունակել երթևեկությունը, մինչև որ անիվների վրա չտեղադրեցին հատուկ շղթաներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 176+
176+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր