211652_close_icon
views-count2454 դիտում article-date 11:10 03-03-2019

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ապարանի, Ախուրյանի, Վարդենիսի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Լոռիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը դժվարանցանելի է բքի և ցածր տեսանելիության պատճառով: [b]Ապարան-Միրաք ճանապարհահատվածում, Գավառի ավտոճանապարհներին և Ճամբարակի լեռնանցքում գետնաբուք է:[/b] Կոտայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր: Գորիս-Սիսիան ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր