211652_close_icon
views-count1982 դիտում article-date 10:26 03-03-2019

Չեռնոգորիայում հազարավոր ցուցարարներ բողոքի ակցիա են կազմակերպել. նրանք պահանջում են նախագահի հրաժարականը

Չեռնոգորիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել մայրաքաղաք Պոդգորիցայի փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով նախագահ Միլո Ջուկանովիչի դեմ։ Այս մասին հայտնում է [url=Reuters ]Reuters [/url]գործակալությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ցուցարարները, «Միլո, գող» վանկարկելով, պահանջում են նախագահի ու նրա կառավարության հրաժարականը՝ մեղադրելով իշխանությանը կոռուպցիայի և ֆինանսական խարդախությունների մեջ։ Նշվում է, որ վերջին շաբաթների ընթացքում սա արդեն 4-րդ բողոքի ակցիան է։

Նմանատիպ նյութեր