211652_close_icon
views-count3878 դիտում article-date 09:44 03-03-2019

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 09:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Քաջարան-Մեղրի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները (բեռնատարների համար): Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Արագածի տարածաշրջանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է: Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Լոռու մարզի Վանաձոր և Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Նմանատիպ նյութեր