211652_close_icon
views-count4195 դիտում article-date 23:31 02-03-2019

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 500 մեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 2-ին, ժամը 21:30-ի դրությամբ Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները բաց են միակողմանի: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականցվում է հերթապահություն: Երթևեկությունը իրականացվում է որոշակի սահմանափակումներով: Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Ժամը 18:05-ի դրությամբ փրկարարները Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ից և Սիսիան-Գորիս 28-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել մոտ 500 ավտոմեքենա: Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է: Փրկարարական աշխատանքներին մասնակցել են թվով 62 փրկարար: Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ին թիվ 57 ՀՓՋ-ի կողմից սահմանվել է հերթապահություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր