211652_close_icon
views-count4921 դիտում article-date 23:20 02-03-2019

Բոսֆորում հանդիպել են ռուսական և ամերիկյան ռազմանավերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան «Donald Cook» և ռուսական «Адмирал Эссен» ռազմանավերը հանդիպել են Բոսֆորի նեղուցի շրջանում, ինչի տեսանյութը հայտնվել է համացանցում: Թուրքական Aydinlik պարբերականի հրապարակած տեսագրությունում երևում է, որ նավերը հերթով անցնում են նեղուցով՝ կամրջի տակով. նախ անցնում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավը, որոշ ժամանակ անց՝ ռուսականը: Դատելով կադրերից, երկու ռազմանավերն այդ պահին ընթանում էին թուրքական սահմանապահ նավակների ուղեկցությամբ: Նշենք, որ ամերիկյան հրթիռային ռազմանավը Սև ծովում էր փետրվարի 19-ից: Փետրվարի 25-ին այն ժամանել էր Օդեսայի ծովային առևտրային նավահանգիստ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր