211652_close_icon
views-count7054 դիտում article-date 20:26 02-03-2019

Անգլիա. Մրցավարական սխալը «Արսենալին» զրկեց հաղթանակից լոնդոնյան դերբիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 29-րդ տուրի հյուսիսլոնդոնյան դերբին փառահեղ ստացվեց: «Տոտենհեմը» անհաջող մրցելույթներից հետո ծարավ էր հաղթանակի, իսկ «Արսենալը» երեք անընդմեջ հաղթանակից հետո ընդհուպ մոտեցել էր Պոչետինոյի թիմին և խաղն այդ առումով կարևորագույն նշանակություն ուներ: Սրանով է բացատրվում այն անհաշտ ու անզիջում պայքարը, որը խաղադաշտում մինչև վերջին վայրկյանն ընթացավ: Խաղը հաջող սկսվեց «Արսենալի» համար. ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին Լյակազետի հաշվենկատ փոխանցումից հետո բացեց հաշիվը: Դրանից հետո թիմերը շարունակում էին երկուստեք վտանգավոր պահեր ստեղծել: Հատկապես հիշարժան էր 43-րդ րոպեի պահը, երբ «Տոտենհեմը» կարող էր գոլ խփել, սակայն «Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոն երկու ապշեցուցիչ սեյվ կատարեց: Հանգուցալուծում տեղի ունեցավ վերջին 15 րոպեում, երբ մրցակցության վրա ազդեց մրցավարությունը: 74-րդ րոպեին Հարի Քեյնը խաղից դուրս բացահայտ վիճակում ստացավ գնդակը, նրա նկատմամբ Մուստաֆին խախտեց կանոնները և անգլիացի ռմբարկուն հավասարեցրեց հաշիվը 11 մետրանոց հարվածով: Խաղավերջում «Արսենալը» պարտավոր էր հաղթել. հերթական հիանալի հանդիպումն անցկացրած Հենրիխ Մխիթարյանը փոխանցում կատարեց Օբամեյանգին, վերջինիս նկատմամբ խախտեցին կանոնները, սակայն գաբոնցի հարձակվողը չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը: Դրանից հետո կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Այս խաղից հետո «Տոտենհեմը» 61 միավորով 3-րդ տեղում է, «Արսենալը» չորրորդն է՝ 57 միավոր: [b]Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր [/b] «Տոտենհեմ» - «Արսենալ»՝ 1:1 Հարի Քեյն, 74, 11մ - Աարոն Ռեմզի, 16
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր