211652_close_icon
views-count4754 դիտում article-date 23:07 02-03-2019

Ուսուցիչների վերապատրաստում Սաղմոսավան համայնքում. ՖՈՏՈԵՊՈՐՏԱԺ

Սաղմոսավանի սոցիալական կենտրոնում վերապատրաստվել են համակարգչային գիտելիքի ուսուցիչներ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում գործող սոցիալական կենտրոնի ավարտվեց համակարգչային գիտելիքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացը: Այն կազմակերպվել էր Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Դասընթացի ավարտից առաջ վերապատրաստող դասընթացավար Լիլիա Թոթոլյանն անցկացրել է ավարտական թեստավորում՝ մասնակիցների ստացած գիտելիքը ստուգելու նպատակով: Վերապատարաստման դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները ստացան վկայականներ: Սաղմոսավանի կենտրոնի Քրիստոֆ Արմեն Քեբաբջյան սրահում վկայականները հանձնեց Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը: Նա միջոցառմանը մասնակցող դպրոցականներին և նրանց ծնողներին ասաց, որ կենտրոնը հիմնվել է հենց նրանց կարիքները հոգալու համար: «Մենք ցանկանում ենք, որպեսզի դուք ասեք, թե ինչի կարիք ունեք և ինչ ծրագրեր են անհրաժեշտ ձեզ համար: Այս կենտրոնը հիանալի հնարավորություններ ունի բազմատեսակ նախաձեռնություններ իրականացնելու համար»,- շեշտեց Նազարյանը: Համակարգչային գիտելիքների վերապատրաստման կրթական ծրագիրը մեկնարկել է 2018 թ. հոկտեմբերին: Վերապատրաստմանը մասնացկել է Սաղմոսավան և հարակից համայնքների 4 կին ուսուցիչ: Նրանք այսուհետև Սաղմոսավանի սոցիալական կենտրոնի շահառուներին, ինչպես նաև իրենց համայնքների դպրոցների աշակերտներին կսովերցնեն համակարգչային անհրաժեշտ գիտելիքներ: Կենտրոնի հյուրերից Աշտարակի Սբ. Մարիանե սոցիալական կենտրոնի ղեկավար Կարինե Գրիգորյանն ասաց, որ շուտով իրենց կենտրոնը դասընթացների շարք կսկսի Սաղմոսավանում: Միջոցառման ավարտին Սբ. Մարիանե սոցիալական կենտրոնի սաները ներկայացրեցին մի քանի երգ՝ կենդանի կատարմամբ: Սաղմոսավանի սոցիալական կենտրոնը հիմնվել է 2018 թ. հունիսին՝Կլոր սեղան հիմնադրամի և Քեբաբջյան ընատնիքի սերտ համագործակցությամբ: Այն Հայաստանի տարածքում գործող 11 նմանատիպ կառույցներից մեկն է: Սոցիալական կենտրոնները գործում են Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի հովանու ներքո և Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Սոցիալական կենտրոններում պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ, արհեստների ուսուցում, քննարկումներ, տրամադրվում է սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ համայնքի խոցելի խավերի համար: ### Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) էկումենիկ կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1996 թ-ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից: ՀԿՍ-ն միակ հարթակն է Հայաստանում, որտեղ մեկտեղվում են Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների գործողությունները և ջանքերը` ուղղված մեր երկրի խնդիրների լուծմանը: Կլոր սեղան հիմնադրամը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ ակտիվորեն նպաստում է աղքատության վերացմանը, կայուն համայնքների զարգացմանը, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածությանը, Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության զարգացմանը: ՀԿՍ-ն իր գործունեությունը կենտրոնացնում է հետևյալ ուղղություններով՝ համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա, կարողությունների զարգացում, տարածաշրջանային խաղաղություն և հաշտեցում, արտակարգ իրավիճակներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր